Մատչելիության հղումներ

42-ամյա Լորան Վոկյեն` ֆրանսիացի աջերի նոր առաջնորդ


Ֆրանսիացի աջերին միավորող «Հանրապետական» կուսակցության նոր ղեկավար է ընտրվել 42-ամյա Լորան Վոկյեն: «Հանրապետականի» ղեկավար մարմինը կիրակի օրն է հրապարակել ներկուսակցական ընտրությունների էլեկտրոնային քվերակության արդյունքները:

Դրանց համաձայն` Օվերն Ռոնա-Ալպի մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վոկյեն ստացել է կուսակցության անդամների 76 տոկոսի քվեները: Վոկյեն հայտնի է իր աջ հայացքներով, կողմ է Ֆրանսիա ներգաղթի ծավալների կրճատմանը, հավատացյալ կաթոլիկ է:

«Այս երեկո մենք ազդարարում ենք ֆրանսիացի աջերի պատմության նոր ժամանակաշրջանի մեկնարկը: Մենք վերածնվում ենք` վերակառուցելով ամեն ինչ»`- քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Լորան Վոկյեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG