Մատչելիության հղումներ

Մոուրինյոն ծեծկռտուք է հրահրել Old Trafford-ում


Ժոզե Մոուրինյո, արխիվ
Ժոզե Մոուրինյո, արխիվ

Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ կիրակի երեկոյան Մանչեսթերի Old Trafford մարզադաշտի հանդերձարաններից մեկում ծեծկռտուք է ծագել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» մարզիչների և ֆուտբոլիստների միջև:

The Guardian-ի տեղեկություններով, վիճաբանության և դրան հետևած ծեծկռտուքի հրահրողը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: Նա, ըստ պարբերականի, վեճի է բռնվել «Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնի հետ` մրցակիցներից պահանջելով ավելի անաղմուկ նշել հաղթանակը:

«Մոուրինյոն և Էդերսոնը պորտուգալերեն մի շարք վիրավորական խոսքեր են փոխանակել, որից հետո վեճին միջամտել են երկու թիմերի մարզիկներն ու մարզչական շտաբերի անդամները: «Առավել ակտիվ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ծեծկռոտուքի ընթացքում պլաստիկե շշով հարվածել են Մոուրինյոի գլխին: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի վրա նաև կաթ են լցրել»,- գրում է The Guardian-ը` հատուկ ընդգծելով, սակայն, որ շրջանառվող այս լուրերը հաստատել չի հաջողվել:

«Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ է ստացել նաև «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ՝ Գվարդիոլայի օգնական Մայքլ Արտետան»`-գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG