Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այդ մասին, ըստ «Արմենպերսի», հաղորդել է Հատուկ քննչական ծառայությունը
«Որոշում է կայացվել նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չիրականացնել հետապնդում 35 հոդվածի 1 մասի 3 կետի (վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ) հիմքով»,- հաղորդում է ՀՔԾ-ն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ օգոստոսի 29-ին Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993 թվականին։ Մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։
Ոստիկանների կողմից վնասազերծվելուց հետո պատանդառուն մահացել էր հիվանդանոցում: