Մատչելիության հղումներ

Մատվիենկո. «Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրոպայի խորհրդից»


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, արխիվ

«Ռուսաստանը իր ապագան առանց Եվրոպայի չի պատկերացնում: Կարծում եմ, որ Եվրոպան ևս իր ապագան չի պատկերացնում առանց Ռուսաստանի»,- այսօր РБК-ին տված հարցազրույցում նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ռուսաստանը չի պատրաստվում լքել Եվրոպայի խորհուրդը, նման հարց մեր օրակարգում չկա»,- նշել է Մատվիենկոն: Նրա խոսքով, սակայն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը սխալ էր:

«Եվրոպայի խոշորագույն պետությանը զրկել են քվեարկելու իրավունքից ԵԽԽՎ-ում գործող ռուսատյաց փոքրամասնության ճնշման ներքո: Դա երկար շարունակվել չի կարող, այդ խնդիրն ի վերջո պետք է լուծվի»,- նշել է Մատվիենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG