Մատչելիության հղումներ

Նեթանյահու. «Ակնկալում եմ, որ ԵՄ անդամ պետությունները կհետևեն Թրամփի օրինակին»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս ունի, որ Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը կհետևի պաշտոնական Վաշինգտոնի օրինակին` Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին իսրայելական կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր` Բրյուսել կատարած այցի շրջանակներում:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մի քայլ էր, որ կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»,- նշել է Նեթանյահուն Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիմելով Պաղեստինի ինքնավարության ղեկավարներին` Նեթանյահուն կոչ է արել հաշտվել առկա քաղաքական իրողությունների հետ: «Պաղեստինցիների պետք է ճանաչեն հրեական պետության գոյությունը և Երուսաղեմը որպես այդ պետության մայրաքաղաք»,- նշել է Իսրայելի վարչապետը:

Ի դեպ, Նեթանյահուն Իսրայելի առաջին վարչապետն է, որ այցելում է Բրյուսել 1995 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG