Մատչելիության հղումներ

Պուտինը կարճատև այցերով մեկնում է Եգիպտոս և Թուրքիա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Եգիպտոս և Թուրքիա:

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկություններով՝ կարճատև այցի ընթացքում Պուտինը հանդիպելու է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նույն աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը:

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն արդեն իսկ հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում քննարկել էին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Վերջին անգամ Ռուսաստանի նախագահ Թուրքիա էր մեկնել սեպտեմբեր ամսին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG