Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում մեկնարկել է Առևտրի համաշխարհային կազմակերպության քառօրյա համաժողովը:
Կառույցի գլխավոր քարտուղար Ռոբերտո Ազևեդոն կոչ է արել երկրներին ճկունություն դրսևորել՝ խուսափելու պրոտեկցիոնիզմի աճող վտանգից:
Կազմակեպության նախարարական 11-րդ հանդիպմանը 164 պետություններից ներկայացուցիչներ գլխավորապես քննարկելու են ձկնորսությանը, գյուղատնտեսությանը և էլեկտրոնային առևտրին վերաբերող հարցեր:
Հաղորդվում է, որ համաժողովի նախօրեին Եվրոպական Միությունն ու Ճապոնիան ավարտին են հասցրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ լայնածավալ համաձայնագիր, որը շատերի կողմից դիտվում է, որպես քայլ ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային ռազմավարության դեմ:
«Նախևառաջ Ամերիկան» (America First) անվանումով Վաշինգտոնի նոր մոտեցումը ընկալվում է որպես պրոտեկցիոնիստական: