Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Նյու Դելի՝ Հնդկաստանի ու Չինաստանի իր գործընկերների հետ այսօր քննարկելու անվտանգությանն ու առևտրին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան խմբի 15-րդ հանդիպման օրակարգում է իրավիճակը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում:
Եռակողմ հանդիպումից զատ, Լավրովը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Հնդկաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ՝ Սուշմա Սվարաժի ու Վանք Յիի հետ:
Սվարաժի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ է արվելու 7 հազար 200 կիլոմետրնոց «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին, որը պետք է կապի Հնդկաստանը, Աֆղանստանը, Իրանն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային: