Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը


Երևանի Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 9֊ի երեկոյան տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն:

Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ:

Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 10:00 - 22:00-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG