Մատչելիության հղումներ

ՄԱԿ֊ի ներկայացուցիչը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին


ՄԱԿ֊ի բարձրաստիճան ներկայացուցիչ, ամերիկացի Ջեֆրի Ֆելթմանը այցելել է Հյուսիսային Կորեա, զգուշացնելով այդ երկրի իշխանություններին, որ անհրաժեշտ է անհապաղ վերանայել ծրագրերը, որոնք կարող են հանգեցնել միջազգային կործանարար ճգնաժամի:

Հաղորդվում է, որ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի և նրա տեղակալի հետ, զգուշացնելով` լուրջ վտանգ կա, որ Փհենյանի սխալ հաշվարկները կարող են լուրջ հակամարտության հանգեցնել:

Ֆելթմանը նաև տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը ուզում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորել:

Սա ՄԱԿ֊ի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր միջազգային հանրության կողմից մեկուսացված Փհենյան` վերջին յոթ տարվա մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG