Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կհանդիպի Իրանի նախագահին 


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն այսօր կհանդիպի Իրանի նախագահին` հորդորելու Թեհրանին ազատ արձակել Իրանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Նազանին Զաղարի Ռաթքլիֆֆեին, ով ազատազրկվել է Թեհրանում՝ անցած տարվա ապրիլին:

Բրիտանիայի արտգործնախարարը երեկ այս հարցով երկու ժամ բանակցել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Դռնփակ այդ հանդիպումից հետո Ջոնսոնը հրաժարվել էր խոսել լրագրողների հետ, սակայն նրա գրասենյակը հայտարարել էր, թե բանակցությունները եղել են «անկեղծ» ու «կառուցողական»:

37 ամյա Զաղարին հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել թավշյա հեղափոխություն ծրագրելու համար, այժմ նրան նոր մեղադրանքներ են ներկայացվել, որոնք ենթադրում են մինչև 16 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG