Մատչելիության հղումներ

Լոնդոնը Թեհրանին հորդորում է ազատ արձակել Նազանին Զաղարի-Ռաթքլիֆֆեին


Նազանին Զաղարի-Ռաթքլիֆֆե, արխիվ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իրան՝ այդ երկրի իշխանությունններին հորդորելու՝ ազատ արձակել Իրանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Նազանին Զաղարի-Ռաթքլիֆֆեին: 37-ամյա Զաղարին իր մեկամյա դստեր հետ ձերբակալվել էր անցած տարվա ապրիլին, երբ այցելել էր Թեհրան՝ հարազատներին տեսակցելու:

Իրանի իշխանությունները նրան հինգ տարվա ազատազրկման են դատապարտել՝ լրտեսության և թավշյա հեղափոխություն ծրագրելու համար: Այժմ Իրանի դատախազությունը սպառնում է Զաղարիին նոր՝ հակաիշխանական քարոզչության մեղադրանք առաջադրել, որը նախատեսում է մինչև 16 տարվա ազատազրկում: 37-ամյա կինը, որը նախկինում համագործակցել է BBC-ի և Reuters հիմնադրամի հետ, հերքում է առաջադրված մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG