Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: «Ռոյթերզը», հղում անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդում է, թե Պուտինը մտադիր է Թուրքիայի առաջնորդի հետ քննարկել ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունից հետո Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք` հակառակ ԱՄՆ-ի տասնամյակներով շարունակված քաղաքականությանը, ըստ որի, քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:
Սպիտակ տան ղեկավարի այդ հայտարարությունից հետո տարածաշրջանում նոր բախումներ են սկսվել, պաղեստինական կողմը հաղորդում է առվազն երեք զոհերի և տասնյակ վիրավորների մասին: