Մատչելիության հղումներ

«Ազատությունը»՝ «Տարվա ԶԼՄ»


«Ազատությունը» Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռպցիոն կոալիցիայի մրցանակաբաշխությանը ճանաչվեց որպես «Տարվա ԶԼՄ», 9-ը դեկտեմբերի, 2017թ․

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի մրցանակը «Տարվա ԶԼՄ» անվանակարգում շնորհվել է «Ազատություն» ռադիոկայանին` ընտրական գործընթացներն ակտիվ լուսաբանելու և կոռուպցիոն ռիսկերը որոշակիորն զսպելու և բացահայտելու համար։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը քաղհասարակության կազմակերպությունների ձայնը լսելի և ազդեցիկ դարձնելն է կառավարության որոշումների վրա։

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Չեխիայի դեպսան Պետր Միկիսկան, պետական և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թվականին: Կոալիցիայի անդամակցում է շուրջ 95 կազմակերպություններ` Երևանից և Հայաստանի մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Իսկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG