Մատչելիության հղումներ

Էրդողանը և Պուտինը «լուրջ մտահոգություն» են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի նախաձեռնության կապակցությամբ


Ըստ կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփթ Էրդողանի հեռախոսազրույցում անընդունելի է համարվել Մերձավոր Արևելքում լարվածույան աճը: Նշվել է, որ ջանքերը պետք է ուղղված լինեն փոխզիջումներ գտնելուն՝ ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը:

«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք դարձնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,- նշված է կրեմլի հաղորդագրությունում:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ դեկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցում Էրդողանը նշելով որ 1980-ին Երուսաղեմը իրեն կցելու Իսրայելի որոշումը մերժվել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի կոմղից՝ ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր քայլը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության և խաղաղության վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիսել է նույն հայացքները, ասելով թե խնդրին կհետևեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները հաղորդում է "Անադոլու" գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG