Ադրբեջանի քաղաքացին, ում անունը չի նշվում, Վրաստան-Թուրքիա սահմանային Սարպի անցակետով փորձել է անօրինական ձևով անցկացնել 2․5 կիլոգրամ ոսկյա զարդեր: Նրա ավտոմեքենայի թաքստոցում հայտնաբերված ոսկյա զարդերի ընդանուր արժեքը գնահատվում է շուրջ 62 հազար դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչությունը:
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է, առաջադրված մեղադրանքով նրան 5-7 տարի ազատազրկում է սպառնում: