Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հանդիպմանը քննարկվելու են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները:
Կրեմլը հաղորդում է, որ երկու նախագահները քննարկելու են նաև Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի կայունության և անվտանգության հարցերը:
2015 թվականի հոկտեմբերին, հիշեցնենք, Եգիպտոսում ռուսական օդանավ կործանվեց, ինչի հետևանքով 224 մարդ զոհվեց, հիմնականում՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր օդանավը կործանելու պատասխանատվությունը: