Մատչելիության հղումներ

Վիեննայում կայացել է Թիլերսոնի և Լավրովի հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Վիեննայում, 7-ը դեկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են Վիեննայում, 7-ը դեկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը որևիցե առաջխաղացման չի հանգեցրել Ուկրաինայի ճգնաժամի և երկկողմ լարված հարաբերությունների պատճառ դարձած այլ խնդիրներում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, թե չի պատրաստվում ասել՝ մասնավորապես ինչի են հասել, սակայն ընդգծել է՝ «կա այն, ինչ ունենք»: «Մենք երկխոսել ենք, բայց մի հանդիպումով հարց չի լուծվում», - հայտարարել է Թիլերսոնը:

Լավրովը փոխանցել է, որ հանդիպման ընթացում մատնանշել են բոլոր հարցերը, որոնք իսկապես վնասում են ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Թիլերսոն-Լավրով հանդիպումը տեղի է ունեցել երեկ Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG