Մատչելիության հղումներ

Պորոշենկոն Յանուկովիչի գործով հրավիրվել է դատարան


Պետրո Պորոշենկո, արխիվ
Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին որպես վկա դատարան են հրավիրել՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին առնչվող պետական դավաճանության գործով: Պորոշենկոյին հարցաքննելու հարցով խնդրանք է ներկայացրել դատախազությունը: Որպես վկա դատարան են կանչվել նաև ՆԳ նախարար Արսեն Ավակովը, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ռուսաստանում թաքնվող Յանուկովիչին հայրենիքում մի շարք ծանր հանցանքների մեջ են մեղադրում, այդ թվում՝ 2013-ից 2014 թվականներին Կիևում բողոքի ցույցերի ժամանակ զանգվածային սպանությունների, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարման, պետական դավաճանության մեջ։

Նախկին նախագահի մեղքը փաստող առանցքային ապացույցների թվում է նրա անունից 2014 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված նամակի պատճենը, որում Յանուկովիչը Պուտինին խնդրում է ռուսական զորք ուղարկել Ուկրաինա «օրինականության, խաղաղության, կայունության վերականգնման և Ուկրաինայի բնակչությանը պաշտպանելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG