Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ համաներում կլինի


Բանտ Ուզբեկստանում, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը երկրի պատմության մեջ առաջին անգամ համաներման մասին հրամանագիր է ստորագրել:

Համաներումը տարածվում է 2700 անձի վրա, մասնավորապես՝ 950 հոգի ազատ կարձակվեն բանտերից:

Միրզիյոևը նման որոշում է կայացրել Ուզբեկստանի Սահմանադրության ընդունման 25-ամյակի կապակցությամբ:

Մի քանի լրագրողներ, քաղաքական գործիչներ, որոնք, իրավապաշտպանների պնդմամբ, քաղբանտարկյալներ էին, Միրզիյոևի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ազատ են արձակվել:

Անցած հոկտեմբերին հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե Միրզիյոևի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում «որոշ դրական քայլեր» են ձեռնարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG