Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը այցելում է Հունաստան՝ վերջին 65 տարում առաջին անգամ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական` վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:

Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «բացառիկ նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, նշելով, որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:

Միգրացիոն ճգնաժամից բացի թուրք և հույն առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ Էրդողանը կպահանջի նաև ութ զինծառայողների արտահանձումը, որոնք փախչել են Հունաստան անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG