Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Երուսաղեմի կարգավիճակի հարցով:

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG