Մատչելիության հղումներ

Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել սեքսուալ բնույթի ոտնձգությունների դեմ պայքարող շարժումը


Time ամսագիրը 2017 թվականի տարվա մարդ է ճանաչել սեքսուալ բնույթի ոտնձգությունների դեմ պայքարող շարժումը, որը հայտնի է #MeToo հեշթագով: Այդ թվում է նաև «Լռություն խախտողները» շարժումը, որտեղ մարդիկ պատմում են իրենց հետ տեղի ունեցած միջադեպերի մասին:

Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը NBC հեռուստաընկերությանն այսօր ասել է, որ լռություն խախտողները սոցիալական ամենաարագ փոփոխություններն են կատարել վերջին տասնամյակների ընթացքում:

Time-ի վարկածով երկրորդը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է, ով 2016-ին տարվա մարդ էր ճանաչվել, իսկ երրորդը՝ Չինաստանի ղեկավար, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինն է:

Արդեն 90 տարի շարունակ Time ամսագիրը դեկտեմբերյան իր համարում ներկայացնում է, թե ով է տարվա մարդ ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG