Մատչելիության հղումներ

Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակիցները հանրահավաք և երթ են անցկացրել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով իրենց առաջնորդին:

Նրանք հայտարարել են, որ այսօրվա հավաքը նախազգուշական ակցիա է ապագա զանգվածային անխուսափելի հանրահավաքների մասին, եթե Սաակաշվիլին հայտնվի Վրաստանի բանտում:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդում է, որ հանրահավաքին մոտավորապես երեք հազար մարդ էր հավաքվել:

Սաակաշվիլիի կուսակցության ներկայիս առաջնորդներից Թինատին Բոկուչավան հայտարարել է, որ վրաց ժողովուրդն օլիգարխ Պետրո Պորոշենկոյին և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին չեն թույլատրի ճնշելու ժողովրդի կամքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով բռնաճնշումներ իրականացնել Սաակաշվիլիի դեմ:

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, թե ուշադիր հետևում է Կիևի իրադարձությունների զարգացմանը՝ չբացառելով ապագայում բողոքի ավելի զանգվածային հանրահավաքների անցկացումը:

Ոստիկանությունը Ռուսթավելի պողոտայով ընդդիմադիրների երթին չի խոչընդոտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG