Մատչելիության հղումներ

Քոչարի խմբապարը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի` Ոչ-նյութական մշակութային ժառանգության ցանկում


ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի լոգոն, արխիվ
ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի լոգոն, արխիվ

Հարավային Կորեայում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում այսօր որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետություններից 50 հայտ, այդ թվում՝ 35 հայտ Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համար:

Ներկայացուցչական ցանկում գրանցված են նաև Հայաստանի կողմից ներկայացված հետևյալ տարրերը` «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), հիշեցնում է արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG