Կալիֆորնիայում բռնկված լայնածավալ հրդեհների հետևանքով ավելի քան 150 տուն ամբողջությամբ այրվել է, մեկ մարդ է զոհվել, վիրավորվել է մեկ հրշեջ: 27 հազար բնակիչներ են տարահանվել:
Հրդեհի օջախներից մեկը Վենտուրա բնակավայրի մոտ է, որը գտնվում է Լոս Անջելեսից մոտավորապես 110 կիլոմետր հեռավորության վրա: Անտառային հրդեհների տարածմանը նպաստում են չոր եղանակը և ուժեղ քամին: Ուժեղ քամիների պատճառով հրդեհ մարող ուղղաթիռներն ու օդանավերը չեն կարողանում արդյունավետ գործել:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրդեհների շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարել: