Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը երկու մարդու է ձերբակալել երկրի վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձ պլանավորելու կասկածանքով: Այս մասին հաղորդում են Sky News-ը և The Independent թերթը, վկայակոչելով Բրիտանիայի հակահետախուզական ծառայության (MI-5) ղեկավար Էնդրյու Փարքերին: Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալվածները 20 և 21 տարեկան են:
BBC-ն հաղորդում է, որ Մայմուր Ռահմանը և Մոհամեդ Աքիբ Իմրան ձերբակալվել են նոյեմբերի 28-ին: Սպասվում է, որ այսօր նրանք կկանգնեն Լոնդոնի դատարանի առաջ:
Կասկածյալները ենթադրաբար պլանավորել են պայթուցիկ տեղադրել վարչապետի գրասենյակի մոտ և դանակներով հարձակվել նրա վրա:
Բրիտանական կառավարության շենքի շրջանում հսկողությունը ուժեղացվել է: