Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցներ․ Թրամփը պատրաստվում է այսօր ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում համատեղ ասուլիսից հետո, 22-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում համատեղ ասուլիսից հետո, 22-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:

Սա, հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Հիսուն տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը և այն հռչակել մայրաքաղաք, ինչը միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել: Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Արաբական ու մահմեդական աշխարհի առաջնորդները նախազգուշացրել են, որ ԱՄՆ նախագահի այս քայլը կարող է բռնությունների պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG