Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այսօր Մոսկվայում կմասնակցեն Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:
Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: