Եմենի մայրաքաղաք Սանայում ծավալված մարտերի ընթացքում այսօր պայթեցվել է երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհի առանձնատանունը:
Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով Սալեհի թիմակիցներին, պնդում է, որ նախկին նախագահը զոհվել է: Սալեհի խորհրդականը BBC-ի հետ զրույցում ևս հաստատել է այս տեղեկությունը:
Նախկին նախագահի մահվան մասին լուրը,սակայն, առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Վերջին մի քանի օրերին Սանայում փողոցային մարտեր էին ծավալվել Սալեհի կողմնակիցների և Իրանի աջակցությունը վայելող հուսիտների միջև: Սալեհը շաբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ:
Էր Ռիյադը և դաշնակից արաբական պետությունները Եմենի տարածքում ռազմական գործողություններ են ծավալել 2015 թվականից սկսած: