Մատչելիության հղումներ

Երևանի շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ


Հայաստանում արտադրված արևային վահանակներ, արխիվ
Հայաստանում արտադրված արևային վահանակներ, արխիվ

Արդեն հստակեցված է Եվրամիության կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով Հայաստանի մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը: Այդ մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Մեծապես կարևորելով այս ծրագրի կյանքի կոչումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ, ասված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG