Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն կտեղա․ ԱԻՆ


Ձյուն Երևանում, արխիվ
Ձյուն Երևանում, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, վաղը, դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին և 7-ին՝ երկրի ողջ տարածքում, 8-ի գիշերը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, դեկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, դեկտեմբերի 7-ին երկրի ամբողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-9-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, վաղը, դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG