Իսրայելի կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի, որ ռուսաստանյան արտադրության նորագույն սպառազինությունները կարող են հայտնվել «Համաս» շարժման ձեռքում: Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքս Բեն-Ցվին:
Իսրայելցի դիվանագետն այս թեմային անդրադարձել է «Հըզբոլա» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալայի վերջին հայտարարություններից հետո: Լիբանանյան հեռուստաալիքներից մեկի եթերում Նասրալան հայտարարել էր, որ իր ղեկավարած կազմակերպությունը ռուսական արտադրության «Կորնետ» տեսակի հակատանկային համակարգեր է փոխանցել Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժմանը:
«Մենք պաշտոնական Մոսկվային մեր մտահոգությունը փոխանցել ենք դիվանագիտական խողովակներով», - նշել է Բեն-Ցվին: