Արաբական Միացյալ Էմիրությունները կտրականապես հերքում է եմենցի զինյալների պնդումները, որոնց համաձայն՝ կիրակի օրը Իրանի աջակցությունը վայելող հութիները հրթիռային հարված են իրականացրել Աբու Դաբիից ոչ հեռու կառուցվող ատոմակայանի ուղղությամբ:
«Աբու Դաբիից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ալ-Բարաքա» միջուկային ռեակտորի ուղղությամբ թևավոր բալիստիկ հրթիռը արձակվել է», - հայտարարել են Եմենի հյուսիսային շրջանները վերահսկող զինյալները:
Արաբական Միացյալ Էմիրությունները մաս է կազմում Սաուդյան Արաբիայի կողմից ձևավորած տարածաշրջանային կոալիցիային, որը 2015 թվականից ի վեր փորձում է վերահսկողություն սահմանել Եմենի տարածքի հանդեպ: