Մատչելիության հղումներ

Էրդողանը «դավաճանություն» է որակում կապիտալը արտերկիր տեղափոխելու գործարարների փորձերը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով` «դավաճանություն» է այն գործարարների արարքը, ովքեր փորձում են արտերկիր տեղափոխել իրենց կապիտալը:

Ժամեր առաջ հեռարձակված հայտարարության մեջ Թուրքիայի նախագահն ասել է․ - «Տեղյակ եմ, որ որոշ գործարարներ փորձում են արտերկիր տեղափոխել իրենց ունեցվածքը: Կոչ եմ արել կառավարությանը չթույլատրել նման տեղաշարժերը, որովհետև դրանք դավաճանության ակտ են»:

Էրդողանը նման հայտարարություն է արել Մուշում՝ առանց մանրամասնելու և անուններ նշելու:

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը, սակայն, հաջորդեց գործարար Ռեզա Զարաբի ունեցվածքը բռնագրավելու՝ երկրի դատախազության որոշմանը:

Ոսկու առևտրով զբաղվող իրանական ծագումով թուրք գործարարը, հիշեցնենք, Նյու Յորքի դատարանում վկայություն է տվել և մեղադրել է Էրդողանին ու թուրքական կառավարության մի քանի ներկայացուցիչների, որ նրանց թույլտվությամբ Թուրքիայի բանկերից մեկը, խախտելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, զբաղվել է նավթից ու գազից ստացված Իրանի եկամուտների օրինակացմամբ՝ թույլ տալով Թեհրանին օգտագործել այդ միջոցները միջազգային հարթակում:

Էրդողանը հերքել է մեղադրանքը՝ այն անվանելով «շանտաժ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG