Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հունաստան:
Հունաստանի նախագահի հրավերով կայանալիք այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Վերջին 65 տարվա ընթացքում սա կլինի Թուրքիայի ղեկավարի առաջին այցը Հունաստան: Վերջին անգամ Թուրքիայի նախկին նախագահներից Ջելալ Բայարը Հունաստան էր այցելել 1952 թվականին: