Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 3-ից 5-ը՝ առանց տեղումների եղանակ, 6-ից 8-ը սպասվում են տեղումներ․ ԱԻՆ


Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ը՝ կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-5-ը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 9-ից 11 աստիճան տաքությունը, իսկ վաղը ցերեկը՝ 10-ից 12 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG