Պրահայում փլուզվել է Վլտավա գետի վրա կառուցված հետիոտների և հեծանվորդների համար նախատեսված կամուրջը: Հաղորդում է չեխական ЧТК գործակալությունը:
Փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մարտին Կավկան հայտնել է, որ չորս մարդ է տուժել՝ որոնցից մեկի վիճակը ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել դեկեմբերի 2-ի ցերեկը:
Վլտավայի վրա 250 մետր երկարությամբ կամուրջը Տրոյա շրջանում կառուցվել է 1984 թվականին:
Տրոյան քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկն է, այստեղ են գտնվում Պրահայի կենդանաբանական և բուսաբանական այգիները, Տրոյսկի դղյակը: