Մատչելիության հղումներ

Սամարայում Նավալնիի շտաբի մոտ մեկ տասնյակ անդամներ են բերման ենթարկվել


Նավալնին Սամարայում, արխիվ
Նավալնին Սամարայում, արխիվ

Երեկ Սամարայում՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, նրա շտաբի 8 անդամ է բերման ենթակվել։ Այդ մասին շտաբի անդամները գրառում են կատարել ВКонтакте սոցիալական ցանցում։

Նրանք նաև նշել են, որ նախքան բերման նեթարկելը, ոստիկանները նախ առգրավե են բեմը։

Ավելի ուշ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Նավալնիի կողմնակիցները հայտարարում են, որ Սամարայում նախատեսված հանրահավաքը մտադիր են իրականություն դարձնել։ Ըննդիմադիր գործիչը պնդում է, որ այդ հանրահավաքն արտոնված է։ Ըստ նրա, Սամարայի դատարանն անօրինական է ճանաչել հանրահավաքը չարտոնելու՝ քաղաքային իշխանությունների որոշումը։

Նշենք, որ Նավալնին մտադիր է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին։ Նա իր նախընտրական քարոզարշավը սկսել է 2016 թվականի դեկտեմբերից։ Այս ընթացքում նա շտաբեր է բացել Ռուսաստանի տասնյակ մարզերում։ Նավալնիի կողմնակիցները պնդում են, որ պարբերաբար ճնշումների ու բռնության են ենթարկվում իշխանությունների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG