Մատչելիության հղումներ

Գոհարը երազում է գյուղում արվեստի դպրոց բացելու մասին


Պետրոսյանների ընտանիքը քաղաքից գյուղ՝ Գյումրիից Հացիկ է տեղափոխվել աղջկա՝ 32-ամյա Գոհարի պատճառով։ Քաղաքի տունն արդեն փոքր էր նկարչությամբ և քանդակագործությամբ զբաղվող աղջկա աշխատանքների համար։ Ինչպես հայրն է ասում՝ հարկավոր էր մեծ տուն, մեծ արվեստանոց և ընդամենը բնության հետ շփվելու հնարավորություն։

«Ինքը ճնշվում էր պատերից․․․ պատահական եկա, էս տունը տեսա», ֊ պատմում է նա:

Գոհարը խոսքի և լսողության խնդիրներ ունի, սակայն սահմանափակ հնարավորությունները չեն խանգարել աղջկան գերազանց ավարտել Գյումրիի գեղարվեստի ակադեմիան, աշխարհի տարբեր երկրներում ներկայացնել իր աշխատանքները, նաև իր հմտությունները փոխանցել երեխաներին։

Գոհարը երազում է գյուղում արվեստի դպրոց բացելու մասին: Երեխաների չափ սիրում է նաև իր աշխատանքները, որոնցից բաժանվելուց անգամ ջերմում է։ Մայրը պատմում է, թե ինչպես է աղջիկը հիվանդացել, երբ նրա նկարներից 14-ը միանգամից վաճառվել են:

Սահմանափակ կարողություններով, բայց մեծ ձգտումներով աղջկա ծնողների ամենամեծ ցանկությունը նրա երազանքը կյանքի կոչելն է։ Հնարավորությունները, սակայն, սահմանափակ են հենց այդ հարցում։

Աղջկա նոր՝ արվեստանոցը Շիրակի երիտասարդների և բարերարի շնորհիվ արդեն գործում է։ Իսկ արվեստի դպրոցի ունենալուն, հոր խոսքով, դեռ շատ աշխատանք կա:

«Ես երազում եմ, որ տեսնեմ Գոհարիկիս երազանքները կատարված», ֊ ասում է հայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG