Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այցելել է Կարս


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Կարս, որտեղ հայտարարել է, թե երկիրը մասնատելու՝ Թուրքիայի թշնամիների պլանները դատապարտված են ձախողման: Նա ասել է, որ թուրքական բանակը կշարունակի հարվածել ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած կետի: Էրդողանը հայարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում թուրքական օդուժը Քրդական աշխատավորական կուսակացության 100 ահաբեկիչ է ոչնչացրել և սպառնացել, որ եթե նրանք շարունակեն Թուրքիան մասնատելու ջանքերը, ապա նրանց հազարներով կոչնչացնեն:

«Մենք ամեն ինչ կանենք Թուրքիայի ամբողջականությունը և միասնականությունը պահելու համար», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ Կարսում հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG