Մատչելիության հղումներ

Թիլերսոնը Սիրիայի, Ուկրաինայի հարցով հանդիպում կունենա Լավրովի հետ Վիեննայում


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ օրակարգում ունենալով Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվեցլիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հանդիպման շրջանակներում։

Անանուն մնալու պայմանով պաշտոնյան տեղեկացրել է, որ՝ «արտգործնախարար Լավրովի հետ հանդիպում կա նախատեսված»:

«Մենք ռուսների հետ բավական ակտիվ քննարկումներ ենք վարում բազմաթիվ համաշխարհային խնդիրների շուրջ՝ [Հյուսիսային Կորեա], Ուկրաինա, և իհարկե՝ Սիրիա», ֊ հավելել է պաշտոնյան, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք Թիլերսոնը Եվրոպա կատարելիք իր առաջիկա այցելության ժամանակ անդրադառնալու է Սիրիայում արդեն վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին։

Դեկտեմբերի 4-8֊ը ԱՄՆ պետքարտուղարը այցելելու է Բրյուսել, վիեննա և Փարիզ՝ ՆԱՏՕ֊ի, Եվրոպական միության և ԵԱՀԿ֊ի մի շարք հանդիպումների մասնակցելու։

Պետդեպի պաշտոնյան նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան «օրակարգի առանցքային թեմաներից է լինելու» ԵԱՀԿ֊ում անցկացվելիք հանդիպումների ժամանակ։ ֊ «ԵԱՀԿ֊ն Ուկրաինայում գործունեություն է ծավալում, մասնավորապես՝ Հատուկ դիտարկման առաքելության միջոցով», ֊ հիշեցրել է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG