Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը չեղարկել է Ռուսաստանի հեռավոր շրջաններ կատարելիք այցերը


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման, արխիվ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման, արխիվ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը չեղարկել է Հեռավոր Արևելք և Սախալին այցերը: Այս մասին ասվում է ամերիկյան դեսպանատան տարածած հայտարարությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ տեղական պաշտոնյաներից ոչ ոք չի կարողացել Հանթսմանի հետ հանդիպելու հնարավորություն գտնել, ինչի պատճառով էլ այցը չեղարկվել է:

Դեսպանատան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դեսպանը հաջողված է համարել անցած նոյեմբերին Եկատերինբուրգ և Սանկտ Պետերբուրգ այցերը, որոնց ընթացքում հանդիպել է տեղական իշխանությունների և գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչների հետ:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման ուղին սկսում է բաց և անկեղծ երկխոսություն անցկացնելու պատրաստակամությունից: Դեսպան Հանթսմանը հավատարիմ է նման երկխոսության հաստատմանը, բայց և ռուսական կողմը պետք է պատրաստակամություն ցուցաբերի»,- նաև ասվում է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG