Մատչելիության հղումներ

Պորոշենկոն հայտարարում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին


Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայում մոտ ապագայում կանցկացվի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պետրո Պորոշոնկոն: Նրա խոսքով՝ Ուկրաինան եվրաատլանտյան ինտեգրացիայի կողմնակից է և պետք է դա ցույց տա գործընկերներին, ինչպես նաև Ռուսաստանին:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ հայտարարությունը: Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիր, որով նախատեսվում է ավելի խորացնել ԵՄ-ի հետ տնտեսական և ռազմավարական համագործակցությունը, սակայն այդ փաստաթուղթը չի ենթադրում ԵՄ-ին լիարժեք անդամակցություն:

Բրյուսելում բազմիցս նշել են, որ Կիևից բարեփոխումներ են ակնկալում առևտրի, բիզնեսի և առողջապահության ոլորտներում: 2015 թվականին Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան 2020 թվականին ամբողջությամբ կապահովի երկրի բանակի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի համատեղելիությունը: Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելն Ուկրաինայի ռազմավարական նպատակն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մինչդեռ, պնդում է, թե խոսք անգամ չկա առաջիկայում Ուկրաինայի՝ կազմակերպությանն անդամակցելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG