Մատչելիության հղումներ

Պետդումայում առաջարկում են արգելել ամերիկյան լրատվամիջոցների այցերը


ՌԴ Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ

Պետդումայի վերահսկողության և արարողակարգի հարցերով հանձնաժողովը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատին կառաջարկի արգելել բոլոր ամերիկյան լրատվամիջոցների այցերը՝ ի պատասխան Russia Today-ին (RT) ԱՄՆ Կոնգրեսում հավատարմագրումից զրկելու: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է հանձնաժողովի նախագահ Օլգա Սավաստյանովան:

«Մեր հանձնաժողովը պլանավորում է արտահերթ նիստ անցկացնել, որի ընթացքում մենք կքննարկենք որոշման նախագիծը, որը Պետդումայի խորհրդին կներկայացվի հաջորդ երեքշաբթի օրը և չորեքշաբթի էլ՝ լիագումար նիստին», - ասել է ռուսաստանցի պատգամավորը:

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի լրատվական աշխատանքները համակարգող կազմակերպությունը Կոնգրեսի հավատարմագրումից զրկել է Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող RT հեռուստաալիքին, որն ավելի վաղ գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG