Մատչելիության հղումներ

Պետդումայի պատգամավորի որդու պատժաչափը ԱՄՆ-ում ավելացվեց ևս 14 տարով


ՌԴ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյով, արխիվ
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյով, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի որդու պատժաչափը ԱՄՆ-ում ավելացվեց ևս 14 տարով: Կիբերհանցագործության համար Միացյալ Նահանգներում 27 տարվա ազատազրկման դատապարտված Ռոման Սելեզնյովի գործին ավելացվեց ևս երկու մեղադրանք. հավելյալ 14 տարվա ազատազրկումից բացի, նա պետք է նաև ավելի քան 53 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարի:

Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին, ով ձերբակալվել է 2014 թվականին ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, մեղավոր է ճանաչվել 2008 թվականին դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների վրա կիբերհարձակումների և միջոցների կանխիկացմանը մասնակցելու մեջ: Բացի այդ, նա մեղադրվում է նաև մի խումբ հաքերների հետ կրեդիտ քարտերի տվյալների գողությանը մասնակցելու մեջ:

Ամերիկյան դատախազության տվյալներով՝ Սելեզնյովի գործողություններից տուժել են 3 հազար 700 ֆինանսական հաստատություններ, ավելի քան 500 ընկերություններ և միլիոնավոր անձինք աշխարհով մեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG