Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հերթական բլոգերն է ձերբակալվել


Բանտ Ադրբեջանում, արխիվ
Բանտ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել է հերթական բլոգերը, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ, բլոգեր Նամիք Սադըղլըն ձերբակալվել է նոյեմբերին 30-ին, նա մեղադրվում է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ:

Գործակալությունը նշում է, որ Սադըղլըն շատ ակտիվ էր սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ընդդիմության հակակառավարական ցույցերի մասին տեսանյութեր էր հրապարակում:

Ըստ լրատվամիջոցի՝ ներկայումս Ադրբեջանում կալանքի տակ են տասնյակից ավելի լրագրողներ ու բլոգերներ, ովքեր հայտնի են իշխանությունների հասցեին իրենց քննադատական հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG