Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզը այցելել է ադրբեջանական ավիաբազա: Այս մասին հայտնում է APA գործակալությունը` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
Աղբյուրի համաձայն՝ թուրք բարձրաստիճան զինվորականը նաև հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ ու քննարկել երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ համատեղ ցամաքային և ռազմաօդային զորավարժությունների քանակն ավելացնելու հնարավորությունը: