Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: