Մատչելիության հղումներ

ԵՄ-ը չի ընդունում, որ Գյուլենի շարժումը ահաբեկչական է, և Թուրքիայից փաստեր է պահանջում


ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշով, արխիվ
ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշով, արխիվ

Պաշտոնական Բրյուսելը չի ընդունում, որ Թուրքիայի նախագահի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի շարժումը ահաբեկչական խմբավորում է, և Անկարայից փաստեր է պահանջում՝ այս դիրքորոշումը վերանայելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Անհրաժեշտ են ոչ միայն հիմնավոր ապացույցներ, այլև հստակ ու բովանդակային տեղեկություններ», - գործակալությանն ասել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշովը:

Պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, որ հենց Գյուլենն է կանգնած անցած տարի Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի ետևում: Արյունալի այդ իրադարձություններից հետո Թուրքիայի իշխանությունները 50 հազար մարդու են ձերբակալել, այդ թվում՝ ուսուցիչների, ոստիկանների, լրագրողների ու օտարերկրյա քաղաքացիների՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու համար: Ինքը՝ Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG